17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

05 հուլ 2019 11:27

Երեւանում 17-ամյա պատանին ծեծել է Գլխավոր դատախազության աշխատակցին՝ վերջինիս տանը

Երեւանում, հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երեւան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակում է եղել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված հասցե են մեկնել ոստիկանները, որոնք նշված վայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ 17-ամյա Է․Հ-ին։


Աղբյուրի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել ահազանգող քաղաքացուհի Վ․Ծ-ի ամուսնու՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Արման Հ.-ի միջեւ, որի ժամանակ Է․Հ-ն հարվածել է Վ․Ծ-ին եւ Արման Հ.-ին, պատճառելով վնասվածքներ։
Արդեն ոստիկանությունում Է․Հ-ն հայտնել է, որ Արման Հ.-ն մինչ այդ ձեռքերով հարվածել է իրեն, պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ վիճաբանության ժամանակ Արման Հ.-ի մտերիմներից մեկն էլ հարվածել է իր գլխին, ինչի հետեւանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Արման Հ.-ն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում, մինչդատական քրեական վարույթի օրինականության վերահսկողության բաժնի պետի տեղակալ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր