13:05 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ         13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա      12:40 - Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է    

06 հուլ 2019 14:08

Տեսանյութ. Ա՞ղբն է ավելի դուխով, թե՞ մենք ենք ավելի դուխով, որ կարողանանք մերժել աղբին

Ուզում եմ հասկանամ՝ ա՞ղբն է ավելի դուխով, թե՞ մենք ենք ավելի դուխով, որ կարողանանք մերժել աղբին: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այսպես սկսեց իր խոսքը Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Նա շրջայց էր կատարել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում և ուղիղ եթերով ցույց տալիս փողոցում թափված աղբը:
«Եթե որևէ մեկը կասի, որ այս աղբը մեր քաղաքացիներն են գցել և աղտոտել, ես չեմ հավատա, որովհետև իմ ներկայությամբ մի քանի հոգի աղբը բերեցին և փորձեցին դնել վերևում: Անգամ չեն մաքրում, չեն ավլում, այսինքն՝ թքած ունի մեր քաղաքային իշխանությունը, ամռան այս շոգ օրերին, ամռան այս տապին համաճարակ է»,- ասաց նա:

Նա նշեց, որ անգամ Տարոն Մարգարյանի ժամանակ քաղաքում նման իրավիճակ չկար: Նա մեջբերեց հայտնի խոսքը՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը:
«Իհարկե, Տարոնին մերժեցինք իր ապօրինությունների և երբեմն անգործության համար, հիմա տեսնենք՝ ինչի է ուզում հասնել մեր քաղաքային իշխանությունը, որը եկավ իշխանության և ասաց, որ մաքրելու ենք քաղաքը: Քայլ երկրորդ, պարո՛ն Հայկ Մարության, ես շատ հարգանքով եմ վերաբերվում ձեր դերասանական հմտություններին: Դուք հիանալի դերասան եք Ձեր ոլորտում: Կոմիկ դերասան եք, որին մենք սիրում ենք դիտել երեկոյան՝ թոթափելու համար մեր առօրյա հոգնածությունը: Մի զրկեք մեզ՝ Ձեզ որպես դերասան ունենալու հնարավորությունից: Եթե չեք կարողանում կատարել ձեր նախընտրական խոստումները, որոնք 7-ն են, մենք պարտավոր ենք արդեն բարձրաձայնել, որ դուք միտումնավոր Երևան քաղաքում ստեղծում եք մի իրավիճակ, որ մենք ունենանք համաճարակ. քաղաքը դիտավորյալ աղբակույտի է վերածվել, մենք երկու աղբավայր ունենք, սակայն դուք որոշել եք Երևանը աղբակույտի վերածել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.
 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր