13:24 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ         13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա      12:40 - Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է    

09 հուլ 2019 11:37

Տեսանյութ. Վրաստանում ողբերգական վթարից տուժածներից մեկն ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան

Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով․ «Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երեւան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս պահին դեռ չենք կարող տեղափոխել նրան»։

Հիշեցնեմ, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր