18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

09 հուլ 2019 12:07

Տեսանյութ.«Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակն անվանակոչվել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անուններով

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի: Այստեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի` Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների:
Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է` ի պատիվ հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում: Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել այգով:
Հայաստանի և Սինգապուրի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի ու Լի Սյեն Լունի հանդիպման արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ձևաչափով հարցազրույց է տվել Սինգապուրի Channel News Asia հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Սինգապուրի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներին և երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորություններին:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր