15:25 - Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո սաղ սալամաթ ենք. Կեցցեք         15:05 - Երբվանից օդի ջերմաստիճանը կնվազի      14:38 - Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացին՝ որպես կանոն, 5-6 ամիս կտրվի    

13 հուլ 2019 14:51

Տեսանյութ. Գլենդելից հայ զույգը սարսափելի իրավիճակի է բախվել. բժիշկների սխալի պատճառով իրենց երեխային այլ կին է կրել ու ծնե

Գլենդելից ամերիկահայ զույգը՝ Աննի եւ Աշոտ Մանուկյանները սարսափելի իրավիճակի են բախվել. ամուսինները տեղեկացել են, որ ԱՄԲ ժամանակ բժիշկների սխալի պատճառով իրենց երեխային այլ կին է կրել ու ծնել:
The Daily Mail-ը հայտնում է, որ անցյալ տարի CHA Fertility Center կլինիկայում Աննիին պատվաստել են 2 սաղմ, սակայն ԱՄԲ միջամտությունը հղիությամբ չի ավարտվել: Մի քանի ամիս հետո՝ ընթացիկ տարվա ապրիլի 11-ին, նրանց խնդրել են վերադառնալ կլինիկա եւ սովորական միջամտության պատրվակով անալիզի համար ամուսիններից վերցրել են թքի նմուշներ:
Հաջորդ օրը ամուսիններին հանդիպել է կլինիկայի բժիշկը, որը նրանց ցնցող լուր է հայտնել. նրանք մարտի 31-ին Նյու Յորքի բնակչի ծնած երեխայի կենսաբանական ծնողներն էին: Այդ կինը ծնել էր 2 տղայի, սակայն նրանցից ոչ մեկի կենսաբանական մայրը չէր: Ավելին՝ երկվորյակների կենսաբանական ծնողները տարբեր էին: 
Պարզվել է, որ 2 զույգն էլ CHA Fertility Center-ում բուժում էր ստանում փաստացի միեւնույն ժամանակ: ԱՄԲ ժամանակ սխալի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Նյու Յորքից ամերիկյան կորեացիների զույգը (ամուսինների անունները չի հրապարակվում) CHA Fertility Center-ում բուժումից հետո ունեցել է ոչ ասիական արտաքինով երեխաների: Ամուսիններին նախապես հայտնի էր, որ իրենց սաղմերը իգական սեռի են, սակայն ի զարմանս նրանց՝ լույս աշխարհ էին եկել տղաներ:
Նշվում է, որ նրանք այս կլինիկայում ծախսել են 100 հազար դոլար, որպեսզի համապատասխան բուժում եւ բուժսպասարկում ստանան: Զույգն արդեն կլինիկային դատի է տվել:
Պարզվել է նաեւ, որ Աննին եւ Աշոտը Աննիին պատվաստված սաղմերի կենսաբանական ծնողները չէին:
Որդու նկատմամբ իրավունքը հետ ստանալու համար ամուսինները ստիպված էին անցնել դատաքննության միջով: Սակայն ուրախությունը ստվերում է մեկ հանգամանք. հնարավոր է՝ ինչ-որ տեղ իրենց երկրորդ երեխային կրում է մեկ այլ կին:
Աննին եւ Աշոտը CHA Fertility Center-ի դեմ դատական հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի Գերագույն դատարան: «Ինձ զրկել են իմ երեխային կրելու եւ ծնելու հնարավորությունից, նրա ծնվելուց հետո մեր առաջին հանդիպումը վայելելուց: Սրանք կյանքում ամենաթանկարժեք պահերն են, երբ առաջանում է մոր եւ երեխայի կապը: Ես հույս ունեմ, որ ոչ ոք եւ երբեք չի անցնի այն տառապանքի միջով, որով անցել եմ ես»,- նշում է Աննին: Նրա խոսքով՝ ինքն ամեն օր աղոթում այն կնոջ համար, որը կրել է իր երեխային: «Նա նույնպիսի զոհ է, ինչպես ես: Նա հոյակապ մարդ է»,- հավելել է նա:
Մինչդեռ CHA Fertility Center-ը խուսափել է մեկնաբանություններից:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր