16:45 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         16:40 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

16 հուլ 2019 11:45

Զատո մենք ենք շշելու…Մենք հո՞ գիտենք, թե ովքե՞ր են իշխանություններից «համաձայնել»` վեթինգ պետք չի

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վենետիկի հանձնաժաողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությանը, որում ասվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

«Հիշո՞ւմ եք, որ մեկ ամիս առաջ հորդորում էի, որպեսզի «Իմ քայլը» նախահարձակ լինի ու Վենետիկի հանձնաժողովի առջև բարձրացնի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հարցը… դատական համակարգի կախյալություն, խայտառակ անկատար սահմանադրություն՝ քաղաքական ճգնաժամերը լուծելու անունակություն, ՀՀ քաղաքացուն անհասու արդարադատություն, որոնց բոլորին Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել…
Չարվեց։ Հակառակը։ Եթե Վենետիկի հանձնաժիղովը չի ստում, ստացվում է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ համաձայնել են, թե վեթինգ պետք չէ… Ուզում եմ հրապարակայնացվի, թե ո՞վ է իշխանություններից «համաձայնել»…

Խորհրդարանը, ցավոք, հիվանդ ծնվեց.. Ու արդյունքը սա է…. Քնեք, էրեխեք, Վենետիկին նամակ գրող չի լինելու, արձակուրդ են գնացել… Զատո մենք ենք շշելու… Մենք հո՞ գիտենք, թե ովքե՞ր են Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչները ու առաջիկայում անգլերեն, հատուկ միջազգայինների համար կգրենք շահերի կոնֆլիկտի ու թայֆաբազության մասին… Հիասթափեցնող է, բայց կոտրվել չկա»,- գրել է նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր