16:48 - Մի՞թե Փաշինյանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապես գտել է խաղաղ կարգավորման բանաձևը         16:47 - Բողոքի ակցիայի մասնակիցները դագաղի մեջ խոզ են դրել և տարել Գերագույն ռադայի շենքի մոտ      16:22 - Լավրովն ասում է` թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում    

17 հուլ 2019 12:24

Գիշերը հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին  հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»,–նշեց նա։
Նշենք, որ Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը քիչ առաջ հաղորդագրություն է տեղադրել, որտեղ նշվում է, որ այսօր՝ հուլիսի 17- ին, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17- ին լսվել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներ։ Փամփուշտներից մեկը դիպել է Ելփին բնակավայրի բնակիչ Նորայր Աղախանյանին պատկանող տանը` վնասելով տանիքը։
Դեպքի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը  տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով։
Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ, որը գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր