17:04 - Տեսանյութ. ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին         16:40 - ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել      16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան    

11 օգոս 2016 12:07

Երևանում 27-ամյա երիտասարդը Prado-ով բախվել է պատին և հայտնվել ձորում

Երևանում ժամը 03։30-ի սահմաններում Ավան 14 փողոցի բնակիչ, 27-ամյա Վիգեն Օհանյանը իր վարած Toyօta Prado մակնիշի 68 ՏՏ 953 համարանիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցի 26 շենքի դիմաց բախվել է «Մամիկոն Անղալադյան» անհատ ձեռներեցի բենզալցակայանի կրպակի պատին և մի քանի պտույտ գլորվելով՝ հատնվել Այգեգործների թաղամասի ձորում։ 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Վթարի հետևանքով Վ. Օհանյանն ու նրա ուղևորներ՝ Ավան 3-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Ռազմիկ Գևորգյանը և Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 29-ամյա Բալաբեկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր