17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

11 օգոս 2016 12:16

Հետ տվեք հինգ շրջանները և հետո կխոսենք կարգավորման մասին. Էրդողան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքական Akşam թերթը տեղեկացնում է,որ Թուրքիայի նախագահ Ռ.էրդողանը անդրադառնալով Արցախյան հարցին հայտարարել է."ԼՂ կոնֆլկտի կարգավորման հարցում կա առաջընթաց...Եթե սկզբից հայկական օկուպացիայից ազատագրվեն 5 շրջանները,ապա կարելի է խոսել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացի մասին...Ամբողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքները օկուպացված են Հայաստանի կողմից... Եվ եթե բոլորն ընդունեն այդ փաստը, ապա ինչու՞ չէ, վերջ կդրվի այդ օկուպացիային"...
Էրդողանի այս հայտարարությունը հաջորդեց երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այն բարբաջանքին,որ Արցախյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով,որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին..."Բոլոր" ասելով Չավուշօղլուն ի նկատի ունի իրենց ԲՈԼՈՐԻՆ բացի Հայաստանից և Արցախից...
Էրդողանն իր այս հայտարարությամբ բացահայտեց,որ Արցախյան հակամարտության լուծման գործընթացում Անկարան և Բաքուն հանդես են գալիս նախապայմաններով՝հետ տվեք 5 շրջանները,իսկ հետո կխոսենք տարածաշրջանում իրավիճակի կարգավորման մասին...ՌԴ նախագահ Վ.Պուտինի լռակյացությունը այս հարցի վերաբերյալ և լրագրողների հարցերին չպատասխանելը բերում են այն եզրահանգման,որ այս հարցի շուրջ Անկարա-Բաքու տանդեմին միացել է նաև ՌԴ-ն...
Իրավիճակը բավական բարդացել է...Ռուսաստանը Անկարայից և Բաքվից սպասվելիք ինչ-որ դիվիդենտների դիմաց "զոհաբերությունների" է գնում Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին...Կրկնվում է այն,ինչ տեղի ունեցավ 1921 թ-ին...
Հայ ժողովուրդը չպետք է դա թույլ տա...


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր