18:53 - Քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Տեսանյութ         17:20 - Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 1500 կրակոց      16:57 - «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը. Տեսանյութ    

26 հուլ 2019 12:47

Տեսանյութ. Զինված հարձակում `«Արսենալ»-ի ֆուտբոլիստների վրա.մտադիր են եղել կողոպտել ֆուտբոլիստներին

«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը զինված հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Հայտնվում է, որ թուրք ֆուտբոլիստն իր թիմակից Սեադ Կոլաշինացի հետ է եղել, երբ տեղի է ունեցել հարձակումը: Հանցագործների դեմքները ծածկված են եղել սաղավարտներով: Տեսախցիկը ֆիքսել է, որ հանցագործներից մեկի ձեռքին դանակ է եղել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Օզիլը դուրս գալիս ավտոմեքենայից և շտապում մոտական ռեստորան օգնություն խնդրելու, իսկ Սեադը մերկ ձեռքերով փորձում է դիմադրել հանցագործներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանակներով զինված անհայտ խումբը հարձակվել է Մեսութ Օզիլի ու Սեադ Կոլաշինացի վրա: Օզիլը դուրս է եկել մեքենայից ու վազել մոտակայքում գտնվող ռեստորան՝ օգնության, որի անձնակազմին ծանոթ է եղել, իսկ Կոլաշինացը փորձել է հակահարված տալ կողոպտիչներին, գրում է rsport.ria.ru-ն:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ անհայտ անձինք մտադիր են եղել կողոպտել ֆուտբոլիստներին:
Ֆուտբոլիստները չեն տուժել: Դեռ ոչ ոք չի ձերբակալվել, հետաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր