13:00 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել         12:48 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար      12:27 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ    

02 հուն 2016 09:45

«Ժողովուրդ». Ներման արժանացած 6 դատապարտյալներց մեկը ազատազրկվել էր առանց հարգելի պատճառի զինհոսպիտալ չներկայանալու համար

«Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբին Սերժ Սարգսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 6 դատապարտյալների ներում Էր շնորհել։ Վերջիններս պարտավորվել Էին ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ և անցնել զինվորական ծառայության։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ներման արժանացածներից մեկը եղել Էր Արթուր Ադամյանը։ Վերջինս ազատազրկման Էր դատապարտվել այն բանի համար, որ ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ստացիոնար հետազոտման բուժման նպատակով 2014թ. ուղեգրվել Էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ, սակայն առանց հարգելի պատճառների զինհոսպիտալ չէր ներկայացել։

Ավելի ուշ պարզվել էր, որ նա առողջական խնդիրներ չունի և պետք է հետ վերադառնա ծառայության, սակայն մեկ ամսից ավել ծառայության չէր ներկայացել։

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի հունիսի 11-ին որոշել էր Արթուր Ադամյանին կատարած արարքի համար ազատազրկման դատապարտել 2 տարի 7 ամիս ժամկետով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր