12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

30 հուլ 2019 12:10

Մեր բաժանումներն ու վեճերն ընդամենը նախշեր են հավերժ սիրո ֆոնին. Լիլի Մորտոն սիրելիի հետ՝ Թբիլիսիում(ֆոտո)

Լիլի Մորտոն վերջերս հայտնեց, որ սիրելի ունի՝ հրապարակելով նրա հետ առաջին լուսանկարը: Այսօր Լիլին ընկերոջ հետ նոր լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Տարվա լուսանկարը: Նա ինձ է պատկանում, իսկ ես՝ իրեն: Մեր բաժանումներն ու վեճերն ընդամենը նախշեր են հավերժ սիրո ֆոնին»:

Լուսանկարին կից նա օգտագործել է նաև «իմ սեր», «իմ ամեն ինչ» հեշթեգերը:
Նրանց նոր լուսանկարը Թբիլիսիից է: Ավելի վաղ զույգն ԱՄՆ-ում էր, որտեղ վայելել են ամառային հանգիստը:

Նշենք, որ այս փուլում Լիլին հեռուստատեսային զբաղվածություն չունի: Վերջերս նա դուրս եկավ Women’s сlub-ից, սակայն օրերս ստեղծագործական նույն թիմի Sport сlub նախագծում հյուրընկալվելը խոսակցությունների առիթ է տվել, որ գուցե նա վերադառնա հումորային նախագիծ աշնանային եթերաշրջանում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր