Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

11 օգոս 2016 17:45

Հուլիսին սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սուբսիդավորվել է 589,7 մլն. դրամ

Հուլիսին ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բնակչությանը և փոքր բիզնեսին ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589,7 մլն. դրամ (նախորդ ամսվա 590,0 մլն. դրամի դիմաց), որից` ՀՀ կառավարության մասնաբաժինը 294,9 մլն. դրամ: 

Ինչպես հայտնում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն՝ բնակիչ բաժանորդների կողմից սպառած էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 567,7 մլն. դրամ` նախորդ  ամսվա 566,7 մլն. դրամի դիմաց, իսկ այլ սպառողներին հուլիս ամսվա համար էլեկտրական էներգիայի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 22 մլն. դրամ, նախորդ ամսվա 23,3 մլն. դրամի դիմաց:

2015թ. օգոստոս-2016թ. հուլիս  ժամանակաշրջանում բնակչության և փոքր բիզնեսի օգտին տրամադրվող սուբսիդիայի գումարը կազմել է շուրջ 7,2 մլրդ. դրամ, որի գերակշիռ մասը` 7 մլրդ. դրամը, բնակիչ բաժանորդների օգտին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի №1269-Ն որոշման համաձայն սուբսիդավորումը տրամադրվում էր ամսական մինչև 250 մլն. կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բնակիչ բաժանորդներին և մինչև 500 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող ՓՄՁ-ներին` 250 կՎտժ-ի դիմաց: Որոշմամբ փոխհատուցման տրամադրումը նախատեսվում էր 2015թ. օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր