12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

07 օգոս 2019 16:50

Եթե Արցախում դավադրությամբ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, ես իմ դերակատարումն ունենալու եմ

Ցանկացած արցախցու երազանքը միասնությունն է Հայաստանի հետ։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նշեց, թե դրա ամենակարճ ճանապարհն Արցախի անկախությունն է։
Ղուկասյանի հետ խոսեցինք նաեւ առաջիկա ներքաղաքական զարգացումների, մասնավորապես սպասվող նախագահական ընտրությունների մասին։ Վերջինս նշեց, թե չի պատրաստվում առաջադրվել, քանի որ համարում է 10 տարի ղեկավարումն արդեն իսկ բավական է իր համար, եւ կրկին առաջադրվելու ցանկություն չունի։

«Ես չեմ գտնում, թե միսսիա ունեմ անելու, բայց մի անգամ ասել եմ՝ ուզում եմ կրկնել․ Աստված չտա՝ Արցախում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի։ Եթե Արցախում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի և դա պայմանավորված լինի արտաքին կամ ներքին դավադրության հետ, բնական է՝ ես իմ դերակատարումը ունենալու եմ», – նշեց նա։
Ղուկասյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի աջակիցների ստորագրահավաքին, նշեց, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտոթյուն չի տեսնում և հավելեց, թե Արցախում դավադրությունն անհնար է։ «Արցախում դավադրությունն անհնար է, և կատարողը կպատժվի։ Որպես հասարակ Արցախցի՝ միջամտելու եմ», – նշեց նա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր