17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

10 օգոս 2019 11:16

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդն ու նրա քույրը մահացել են․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Այսօր, օգոստոսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ 42-ամյա Վահագն Հակոբյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 69 MM 001 համարանիշի ավտոմեքենայով Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ․ Հակոբյանը Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 50-ամյա Զարինե Հակոբյանն ու 22-ամյա Մելիք Գրիգորյանը, նախ տեղում բժշկական օգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած Թալինի բժիշկների կողմից, ապա Ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնակատար Զաքար Զաքարյանի ուղեկցությամբ՝ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց Զ․ Հակոբյանը մահացել է։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քնչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդան Մազյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվել է Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից Մ․ Գրիգորյանը վարորդի քրոջ տղան է, իսկ մյուս վիրավորը՝ վարորդի քույրը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր