18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

22 օգոս 2019 14:05

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, պոկել աղբյուրի ծորակն ու ջարդել ցայտաղբյուրները(ֆոտո)

Ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում  օգոստոսի 20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ստացած ահազանգի փաստով:

Նշված նյութերը նախապատրաստվում են Դիլիջան քաղաքում նոր կառուցվող եկեղեցուն հարակից տարածքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը պղծելու փաստով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Անհայտ անձը կամ անձինք հուշարձանի վրայից սուր գործիքով ջնջել են բարերարի անունը, պոկել աղբյուրի ծորակը և ջարդել ցայտաղբյուրները:
Նշված հանցագործության մասին Դիլիջանի ոստիկաններին ահազանգել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմենակ Մանթաշյանը:
Հիշեցնենք, որ վերջերս պղծել էին նաև ապրիլյան պատերազմում զոհված տղաների գերեզմանաքարերը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր