Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ասեմ...Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները          Կառավարության նոր նախագիծը. հնարավո՞ր է արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու կարիք չլինի       Պետք է զգույշ լինել,Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության    

12 օգոս 2016 16:45

Շարունակվում է օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 7-ից մեկնարկել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը: 
ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության ներկայացրած տեղակատվության համաձայն օգոստոսի 12-ի դրությամբ ՀՀ ԿԳՆ-ն ստացել է շուրջ 400 դիմում-հայտ, որից մոտ 250-ը սփյուռքահայերից, 150 օտարերկրյա քաղաքացիներից:

Ընդունելության առաջին փուլը, համաձայն Հայաստանի Հանրապետության   կառավարության 2011 թվականի ապրիլի  28-ի "Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգի", ավարտվելու  է օգոստոսի 22-ին: Սփյուռքահայ այն դիմորդները, ովքեր հավակնում են սովորել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ պետական պա տվերի /անվճար/   շրջանակում մինչև նշված ժամկետը պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Առաջին կուրսի ընդունելությունը կատարվում է բուհերի կողմից գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա. այն դիմորդները, ովքեր չեն հաղթահարում գիտելիքների համապատասխան շեմը, ընդունվում են նույն բուհի նախապատրաստական բաժին: Գիտելիքների ստուգումից հետո ԿԳ նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը գումարում է համապատասխան նիստ, որտեղ կատարվում է պետական պատվերով տեղերի բաշխումը: Որպես կանոն նախապատվությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր հայկական համայնքներից համապատասխան միջնորդագրեր են ներկայացնում:
 
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ կառավարությունը սփյուռքահայ դիմորդների համար հատկացրել է 70 պետպատվերի /անվճար/ տեղ, որոնք հիմնականում  կհատկացվեն հայագիտական, մանկավարժական և մշակութային մասնագիտություններով՝ հաշվի առնելով Սփյուռքի հայկական գաղթօջախների  պահանջարկը:
Ընդունելության մյուս փուլերի համար սահմանված են հետևյալ ժամկետները. 

• նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
• բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով (առաջին կուրսում)  ուսանելու համար՝ մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ,
•  հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար՝ մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
հեռակա բաժիններում ուսանելու համար` մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ,
•նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Այն ուսումնական հաստատություններում, որտեղ իրենց կանոնադրությամբ, ընդհանուր հիմունքներով դիմորդների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ` դիմումների ընդունումն երկարաձգվում է մինչև տվյալ ժամկետները:
Փաստաթղթերը  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են.
•դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
•բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
•օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով,
•փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական հասցեով (հասցե՝ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ.փոստ՝ info@edu.am):

Փաստաթղթերի ցանկն ու դիմումի ձևը կարելի է գտնել ԿԳՆ պաշտոնական կայքում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր