12:54 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է         12:40 - Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը      12:20 - Opel-ը մի քանի պտույտ գլորվել է. 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած. կա 2 վիրավոր    

12 օգոս 2016 17:37

Միջոցներ չի ձեռնարկվում Հովհաննես Հարությունյանին վիրահատելու ուղղությամբ

Զարուհի Փոստանջյանի դիմում  է  ուղարկել  ՀՀ առողջապահության նախարար  Արմեն Մուրադյանին,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Նամակը ստորեւ.
Աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ շտապ միջոցներ ձեռք առնել՝ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով:
Կոչով դիմում եմ խնդրով մտահոգ այն վիրաբույժներին, ովքեր հանձն կառնեն և կվիրահատեն երիտասարդի ոտքը` հետագա բարդացումներից  խուսափելու համար:
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության  պատգամավոր


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր