17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

28 օգոս 2019 14:56

Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ

Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-ին՝ առանձին շրջաններում, 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 28-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։


Երևան քաղաքում՝

Օգոստոսի 28-29-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը և սեպտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.60C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.90C (1983 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.30C

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր