19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

29 օգոս 2019 13:37

Նրանց բոլորին պետք է ուղարկել բանտ. Կառավարությունը օրենքով կպայքարի հեղինակությունների և «օրենքով գողերի» դեմ

Կառավարությունը օրենքով կպայքարի քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» դեմ։ Կառավարության այսօվա նիստում հաստատվեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ այս փոփոխություններով նախատեսվում է քերական պատասխանատվություն սահմանել այնպիսի արարքների համար, որոնք էականորեն ոտնձգում են մեր սահմանադրական արժեքների, հասարակության մեջ ձևավորված վարքագծի կանոնների դեմ և մարտահրավեր են համարվում հասարակության ու պետության համար։

Մասնավորապես, նախատեսվում է այս փոփոխությամբ քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ  կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար։ Միաժամանակ, նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, ով կբացահայտի քրեական տարրերին ու խմբերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը, «ասպես կոչված, օրենքով գողերի, սխոդկաների, աբշյակների և այս կարգի այլ երևույթների մասին է»։ Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս գործընթացին ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ «Սա շատ տրամաբանական նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը։ Հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նախարարն ի պատասխան ասաց, որ քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև քրեական հեղինակությունը, որը նույն հանցավոր ենթամշակույթ կրող խմբերի ձևավորմանն է նպաստում։
«Դրանում կընդգրկվի նաև քրեակատարողական հիմնարկներում հավաքվող, այսպես կոչված, մատաղի փողը, որն ուղղվում է հենց քրեական աստիճանակարգությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նպատակների համար»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր