Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր»          Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ       Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան. Ալեն Ղուլյան    

15 օգոս 2016 09:52

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս լուծել շատ հարցեր. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս լուծել շատ հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ:

«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն սպեկտր, որը ներառում է գործնականորեն կյանքի բոլոր ոլորտները: Մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս լուծել երկկողմ օրակարգի շատ-շատ հարցեր, ինչպես նաև հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղերին» և առաջին անգամվա համար վատ արդյունքներ ցույց չի տվել: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր