19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

04 հոկ 2019 14:12

Տեսանյութ. Ալիևը ՌԴ նախագահին ուզեց հավուր պատշաճի ներկայանալ՝ Ղարաբաղը՝ Ադրբեջանն է և բացականաչական նշան դրեց իր խոսքում

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Վալդայի 16-րդ նստաշրջանում ներկայացավ բավականին զավեշտալի, կարելի է ասել ծիծաղելի ելույթով:

Ադրբեջանի առաջնորդը՝ ցանկանալով հավուր պատշաճի ներկայանալ ՌԴ նախագահին, որոշեց ելույթում արձանագրել, թե Ղարաբաղը՝ Ադրբեջանն է և բացականաչական նշան դրեց իր խոսքում՝ առաջացնելով ամենաքիչը խորը կասկած իրեն լսող, պատմությունը լավ իմացող միջազգային հանրության մոտ:
Իլհամ Ալիևը կարծես, թե լավ չի հիշում իր երկրի ստեղծման պատմությունը: Այնպես չէ, թե Ալիևը չգիտի, որ  ինքն այս պահին գոյատևելու իրավունք է ստացել՝ ի շնորհիվ խորհրդային միության, ապրելու Հայկական լեռնաշխարհի Ատրպատական նահանգի՝ պարսիկներից զավթած մի հատվածում:
Ուստի ավելորդ չէ ևս մեկ անգամ այդ քոչվորներին հիշեցնել, թե ով՝ ով է:
Այնպես որ քննությունդ համարիր չհանձնած, Իլհա՛մ: Ի տարբերություն քեզ Հայաստանը գիտի ոչ միայն իր, այլև իր թշնամու պատմությունը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր