15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ         15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան      15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել    

15 օգոս 2016 14:30

Պավլիկ Մանուկյանի նկատմամբ «կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում սահմանում»

«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Պավլիկ Մանուկյանը իր ռազմական գիտելիքների համապատասխան հայտարարում է, որ կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում սահմանում։ Նա ասում է, որ ինքը նմանատիպ զենք չի տեսել պատերազմի դաշտում, այն 7,2 մմ-ից ավել է և մարմնի մեջ պայթել է գնդացիրը և բացվել է մեծ վերք։

Պավլիկ Մանուկյանն ասում է, որ այն անթույլատրելի է խաղաղ պայմաններում օգտագործել։ Հիմա մենք մեր միջնորդությունն ենք ներկայացնելու այդ հարցի վերաբերյալ, քանի որ Պավլիկ Մանուկյանի վերքերն այնքան մեծ են, որ 40-ի չափ կար են դրել նրա մարմնին։ Ինչ վերաբերում է բժշկական անձնակազմի՝ իր նկատմամբ վերաբերմունքին, ապա Պավել Մանուկյանը ոչ միայն չի դժգոհում, այլև՝ Միքայել Մանուկյանի ղեկավարած խմբին հայտնում է իր շնորհակալությունը, որովհետև նրանք կատարել են իրենց պրոֆեսիոնալ պարտականությունը և տարբերակում չեն դրել, թե ով է վիրավորը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր