18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

16 հոկ 2019 11:38

Եթե չկանգնեցնեք Թուրքիային Սիրիայում, կկրկնվի 1915-ի Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը խիստ է արձագանքել Սիրիա ներխուժելու Թուրքիայի քայլերին։
Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝  Օսման Բայդեմիրը հայտարարել  է, որ եթե չկանգնեցնեն Թուրքիային Սիրիայում, ապա պատմությունը կկրկնվի եւ 1915–ի Հայոց ցեղասպանությունը կկրկնվի քրդերի հետ։

Օսման Բայդեմիրի այս խոսքերի հետ կապված արդեն նրա դեմ Թուրքիայում հայց է ներկայացվել։
Նշենք, որ Օսման Բայդեմիրը նախկինում այցելել է Հայաստան եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր