19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

29 հոկ 2019 10:37

Միջազգային կառույցներն առայժմ զբաղված են տեղեկություններ «ամբարելով». շուտով կոշտ հայտարարությամբ հանդես կգա Վենետիկի հանձնաժողովը.«Փաստ»

«Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանի ամենաքննարկվող թեման Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներն ու Հրայր Թովմասյանի հրաժարականի պարտադրանքն է, որը նախաձեռնել են իշխանությունները։ 


Հասկանալի է, որ ուժային կենտրոններն ու կառույցները չեն կարող անտարբեր մնալ այս ամենի առումով: Նրանք, կարծես, առայժմ զբաղված են տեղեկություններ «ամբարելով»: 
Օրերս, սակայն, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլն արդեն իսկ հանդես եկավ հայտարարությամբ՝ իր մտահոգությունները հայտնելով Թովմասյանի անձի նկատմամբ տեղի ունեցած ոչ իրավաչափ գործողությունների մասով։ 


«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կոշտ հայտարարությամբ հանդես կգա և իր կարծիքը կներկայացնի նաև Վենետիկի հանձնաժողովը, որն արդեն մեկ անգամ թեմայի հետ կապված որոշակի մեսիջներ էր հղել ՀՀ իշխանություններին։ 
Ի դեպ, մեր տեղեկություններով, Բրյուսելում նույնպես այս առիթով լուրջ անհանգստացած են և բավականին ուշադիր հետևում են զարգացումներին: 
Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ չի բացառվում՝ պաշտոնական Բրյուսելը նույնպես հանդես գա հայտարարությամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր