17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

29 հոկ 2019 14:55

Թրամփը բոլորից անկեղծն ու թափանցիկն է եղել.Ինչո՞ւ են ռուսները որոշել Սիրիա գնալ

ուսաստանի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում  ամբիցիոզ ծրագիր չէ, Սիրիան և Ասադն այդ տարածաշրջանումր միակ դաշնակից են, Ռուսաստանն այդ տարածաշրջանում այլ դաշնակից չունի: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկմանն ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Ինչո՞ւ են ռուսները որոշել Սիրիա գնալ. նախ, նրանց համար սկզբունքային  նշանակություն ունի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Երկրորդ, չի կարելի պետություններում իշխանություններ փոխել «դրսից տղա բերելու» տրամաբանությամբ։ Սա Ռուսաստանի համար սկզբունքային նշանակություն ունի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, միջազգայնագետը նշեց, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի պատերազմն իրենց պատերազմը չէ,  ինչի համար է իրենց պետք, որպեսզի զինված ուժեր ունենալ Սիրիայում: 

«Այս առումով Թրամփը բոլորից անկեղծն ու  թափանցիկն է եղել՝ ասելով, որ զորքերը դուրս է բերում Սիրիայից, չի ուզում  ուրիշ պետությունների համար կռվել, ուրիշների անվտանգությունն ապահովել, պետք չէ, որպեսզի իմ զինվորները մահանան անհասկանալի պետություններում, անհասկանալի ռեժիմների համար պայքարել», - ասաց փորձագետը:

Ս. Սարգսյանի խոսքով, ԱՄՆ-ի կողմից զորքերը Սիրիայից դուրս բերելը դեռ չի նշանակում, որ այս երկիրն այդ տարածաշրջանում շահեր ընդհանրապես չունի և չի փորձելու դրանք սպասարկել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր