15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ         15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան      15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել    

02 հուն 2016 11:41

Այսօր Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Այսօր Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։

Գերմանիային տարբեր պաշտոնյաներ «մեսիջներ» էին հղել սպառնալով երկկողմ հարաբերությունների վատթարացմամբ։

«Մենք այդ տեքստը չենք տեսել։ Ի՞նչ արտահայտություններ են տեղ գտնելու։ Ցեղասպանության պնդումը լուրջ պնդում է։ Դրա մասին առանց պատմական և իրավական փաստերի խոսելը միայն քաղաքականության շահարկում է»։ Այս մասին հայտարարել է կառավարության խոսնակ Իբրահիմ Քալընը:

Բանաձևի հնարավոր ընդունմանն անդրադարձել էր նաև Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուն։ Նա հայտարարել էր, որ պատմական դեպքերի վերաբերյալ խորհրդարանները լիազորված չեն վճիռներ կայացնելու։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը առաջ է քաշել թուրքական պաշտոնական թեզը՝ հարցը պատմաբաններին թողնելու վերաբերյալ։ «Դա պատմաբանները պիտի անեն, դա քաղաքական գործիք դարձնելը, ներքաղաքական հաշիվների համար օգտագործելը սխալ կլինի։ Այդ պատճառով էլ Գերմանիայի հետ մեր հարաբերություններն, անկասկած, կվնասվեն։ »,-ասել էր Յըլդըրըմը։

Իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչից հետո հայտարարությամբ էր հանդես եկել ու սպառնացել. «Մենք հավատում ենք, որ ցեղասպանության նման խնդիր չունենք։ Մենք հանգիստ ենք։  Գերմանիայում 3 մլն թուրք է բնակվում, հարաբերությունները շատ բարձր մակարդակի են։ Եթե Գերմանիան նման խաղի մեջ մտնի, երկու երկրների միջև դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական, ռազմավարական հարաբերությունները, բոլորը կվնասվեն։ Մենք երկուսս ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ենք։ Կարծում եմ, որ դրանք բոլորը կմտածեն ու հաշվի կառնեն»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր