17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

30 հոկ 2019 16:00

ԱՄՆ-ում մոռացել են հայկական ահաբեկչության մասին..հայերը նույնիսկ այդ պարագայում չեն կարողացել ապացուցել, որ ցեղասպանություն է եղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, նշել է, որ ԱՄՆ-ում «մոռացել են հայկական ահաբեկչության մասին»: Այս մասին տեղեկացնում է ahaber.com կայքը:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան բացել է 1915 թվականին վերաբերող բոլոր արխիվները, իսկ հայերը «նույնիսկ այդ պարագայում չեն կարողացել ապացուցել, որ ցեղասպանություն է եղել»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը:

«Այդ բանաձևն Անկարայի համար ոչ մի իրավական ուժ չունի: Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի բանաձևն ընդունելու որոշմանը»,- նշել է Էրդողանը:
Մինչ Էրդողանի խոսքը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ այն անվանելով «ամոթալի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր