18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

02 նոյ 2019 13:27

Երևան-Սևան ավտոճանապարհին անհայտ անձը կրակոցներ է արձակել

Նոյեմբերի 1-ին Երևան-Սևան ավտոճանապարհին կրակոց է հնչել: Դեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ այդ մասին հաղորդում ստացվել է:


«Դեպքի վերաբերյալ ոստիկությունում հաղորդում է ստացվել է, քաղաքացին հայտնել է, որ Երևան-Սևան ճանապարհին անհայտ անձը՝ անհայտ մակնիշի ու համարանիշի մեքենայից կրակոցներ է արձակել իր վարած մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մեքենան վնասվել է»,-ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նա նշեց, որ ձեռնարկվում են օպերատիվ-լայնածավալ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտանաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր