17:00 - Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի         16:14 - Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել      15:58 - Ավինյանն առանց Նիկոլ Փաշինյանի փոփոխություններ է կատարել նրա որոշումներում    

04 նոյ 2019 10:58

Ռուսները հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ

Մոսկվայի պետական ​​համալսարանի մասնագետները գերմանացի գործընկերների հետ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ: Գիտնականների միջազգային խմբի կարծիքով՝ ծակոտկեն սիլիկոնից պատրաստված նանոկոնտեյներները կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ:

Օնկոլոգիական հիվանդությունների բուժման հիմնական խնդիրն այն է, որ քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան, հիվանդ բջիջների հետ, ազդում են նաև առողջ բջիջների վրա:
Մասնագետների կարծիքով ՝ սիլիկոնե նանոկոնտեյներները կօգնեն լուծել այդ խնդիրը: Դրանք թույլ կտան դեղամիջոցը հասցնել հիվանդ տարածք՝  չազդելով օրգանների առողջ հատվածների վրա:
Այս հայտնագործությունը երեք տարի շարունակ կատարված հետազոտությունների արդյունք է: Այժմ գիտնականները վստահ են, որ ուսումնասիրության արդյունավետությունը, որն ապացուցված է լաբորատորիայում, կապացուցի իրեն կիրառական առումով:
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Լյուբով Օսմինկինան, նշում է, որ սիլիկոնե նանոկոնտեյներներն արդյունավետ կլինեն տարբեր ծագման քաղցկեղների բջիջների ոչնչացման գործընթացը սկսելու գործում: Այսօր ուռուցքաբանության բուժման հիմնական խնդիրը ճշգրիտ ախտորոշում կատարելն է և ճիշտ դեղեր նշանակելը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր