17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

05 նոյ 2019 15:14

Որ գործոնները կարող են նպաստել ինսուլտի զարգացմանը

Շատերը գիտեն, որ ծխելը, հիպերտոնիան, ճարպակալումը, դիաբետն ու առիթմիան նպաստում են ինսուլտի զարգացմանը: Սակայն կան ռիսկի այլ գործոններ, որոնց մասին քչերը գիտեն:
Արտաժամյա աշխատանքը
Արտաժամյա աշխատանքը լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն առողջության, այլ նաեւ կյանքի համար: Ըստ հետազոտությունների՝ մարդկանց մոտ, որոնք շաբաթական ավելի քան 55 ժամ են աշխատում, 33%-ով մեծ է ինսուլտի ռիսկը, քան նրանց մոտ, ովքեր շաբաթական 40 ժամ են աշխատում:

Քաղցր ըմպելիքները
Քաղցր գազավորված ըմպելիքները ռիսկի մեկ այլ լուրջ գործոն են: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց մոտ, որոնք օրական 2 շիշ քաղցր գազավորված հյութ են խմում, գրեթե 3 անգամ մեծ է վաղ մահվան եւ ինսուլտի ռիսկը, քան նրանց մոտ, ովքեր նման հյութեր չեն խմում: Բացի այդ, կանանց մոտ, ովքեր նման հյութեր են խմում, մեծ է թրոմբների եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Քաշի տատանում
Քաշի տատանումը եւս վտանգավոր է առողջության համար: Մարդկանց մոտ, որոնք նիհարում են, ապա գիրանում, ինսուլտի ռիսկը մեծ է 41%-ով՝ ի տարբերություն նրանց, որոնք կայուն քաշ ունեն:
Գրիպ
Գրիպի պատճառով հոսպիտալացումից 15 օր անց ինսուլտի ռիսկը 40%-ով ավելի մեծ է: Այդ պատճառով գրիպը հատուկ ուշադրություն եւ զգուշություն է պահանջում:
Աղմուկ
65 տարեկանից մեծ մարդկանց մոտ ինսուլտի ռիսկը հավասար է նրանց բնակավայրի աղմուկի մակարդակին: 10 դեցիբել ուժգնությամբ աղմուկի դեպքում ինսուլտի հավանականությունն աճում է 27%-ով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր