19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

07 նոյ 2019 11:16

Կադիրովի կոչը՝սպանելով բանտ նստեցնել, վախեցնել,ովքեր կվիրավորեն օգտատերերին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել պատժել նրանց, ովքեր համացանցում վիրավորում են այլ օգտատերերի պատիվը։ Այդպիսի հայտարարությամբ հանրապետության առաջնորդը հանդես է եկել տարածաշրջանի կառավարության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է BBC-ն։
Նա նշել է, որ չի կարելի «թողնել այն մարդուն», որն արժանապատվություն է վիրավորում, եթե նույնիսկ «բոլոր երկրների օրենքները խախտվեն», և երդվել է Ղուրանով: 

«Նրանք, ովքեր խախտում են մարդկանց միջև համաձայնությունը, զբաղվում բամբասանքներով, վեճերով, եթե մենք նրանց չկանգնեցնենք՝ սպանելով բանտ նստեցնելով, վախեցնելով, ոչինչ չի ստացվի»,-ասել է Կադիրովը։
Քաղաքական գործիչը հստակեցրել է, որ իր խոսքերով բռնության կոչ չի անում՝ ոստիկանությանը, հատուկ ծառայությանը և տարբեր երիտասարդական կազմակերպությունների կոչ անելով հայտնաբերել մարդկանց, ովքեր մեկնաբանություններում վիրավորում են մյուս օգտատերերին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր