17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

16 օգոս 2016 12:35

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը

ԵԱՀԿ Մինսկի խումբը կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
  
Համանախագահի խոսքով` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման նպատակով հաջորդ հանդիպման հարցում իրենց պատրաստակամությունը:
 
«Մենք կապ ենք պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ՝ հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկների քննարկման համար»,- հայտարարել է Ուորլիքը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր