17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

08 նոյ 2019 13:42

Տեսանյութ.Տաղավար են ներխուժել զինված մարդիկ և Պորոշենկոյի ալիքի եթերում կրակահերթ «բացել»

Նախօրեին ուկրաինական «Պրյամոյ» («Прямой») հեռուստաալիքի (ըստ որոշ տեղեկությունների պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին) եթերներից մեկի ժամանակ տաղավար են ներխուժել զինված մարդիկ և կրակահերթի իմիտացիա ստեղծելով սելֆի արել հաղորդավարների հետ: Հաղորդում է Rusvesna.su-ն:


Նույն օրը հեռուստաալիքի պաշտոնական սեփականատիրոջ Վլադիմիր Մակեենկոյի մոտ խուզարկություն էին անցկացրել:
««Պրյամոյ» հեռուստաալիքում, երևի, որոշել են որքան հնարավոր է հանարամատչելի տարբերակով թեմա տալ սեփականատիրոջ դեմ գործելու և ներկայացում են ցուցադրել ուղիղ եթերում. տաղավար են ներխուժել դիմակներով ռուսախոս մարդիկ, գորգոռացին, թափահարեցին ավտոմատներով, սելֆի արեցին և փախան: Իսկ հաղորդավար Միկոլա Վերեսենը որոշեց մահացած ձևանալ և ընկավ հատակին», - գրում է «Политика Страны» Telegram-ալիքը:
Տաղավարում մյուս ներկաները չհասկացան, որ դա բեմադրություն է, և վախից սկսեց թաքնվել: 
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր