Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ          Տեսանյութ.Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. Հակառակորդն այսօր ունեցել է 500-ից ավելի մարդկային կորուստ       «Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան    

12 նոյ 2019 11:26

Ադրբեջանի արտգործնախարարի պատասխանը Լավրովին՝ հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Ղարաբաղն ու Ադրբեջանի հարակից յոթ շրջանները

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում հնչեցրած այն մտքին, որ «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի»։ Այս մասին գրում է ադրբեջանական կայքը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ի պատասխան ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ցանկացած առաջարկված պլանի բաղկացուցիչ մասն է»:
«Ինչպես միշտ ասել ենք, ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ միայն այս տարածաշրջանից վտարված ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց տներ կարող է բացել հակամարտության լուծման իրական հնարավորություններ՝ Ադրբեջանի սահմանների շրջանակներում՝ բարձր մակարդակի ինքնակառավարման հիման վրա, ինչը նախատեսում է տարածաշրջանի երկու համայնքների` ադրբեջանցիների և հայերի գոյակցությունը՝ խաղաղության և անվտանգության  պայմաններում»,-ասել է Աբդուլաևան ու հավելել, թե դրա համար պետք է «առարկայական  բանակցություններ վարվեն հակամարտության կարգավորման համար, և հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի հարակից յոթ շրջանները»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր