17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

16 օգոս 2016 20:00

Պավել Մանուկյանի ոտքն արդեն իսկ կարճացել է

«Սասնա ծռերի» գործով մեղադրյալ և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարում է, որ իր պաշտպանյալին առաջիկայում սպասվում է ոտքի հերթական վիրահատություն: Իսկ դրանից հետո կարիք կլինի նաև պլաստիկ վիրահատության, գրում է armtimes.com-ը:

«Ու ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ վիրահատություն կատարելու համար էլ չեն տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իմ ունեցած տվյալներով` մի քանի վիրահատություն է սպասվում: Թե կոնկրետ երբ, հստակ չգիտեմ օրերը: Գիտեմ, որ այս շաբաթ կամ մյուս շաբաթ պիտի լինի»,- մեր զրույցում ասաց պաշտպանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև:
 
- Տիկին Պետրոսյան, իսկ ի՞նչ խնդիր է Պավել Մանուկյանի մոտ, դա նո՞ր է առաջացել ու վիրահատության անհրաժեշտություն առաջ բերել, թե՞ ի սկզբանե պլանավորված վիրահատություն է:
- Վերքերը շատ խորն են եւ շատ ծանր: Ի սկզբանե գիտեինք, որ մի քանի վիրահատություն պետք է լինի:

- Այսօր Ձեր հարցազրույցներից մեկում Պավել Մանուկյանի ոտքը կարճանալու հավանականության մասին եք խոսել: Դա ինչի՞ հետեւանքով կարող է լինել:
- Մենք ունենք այդպիսի տվյալ, որ ոտքն արդեն իսկ կարճացած է վնասվածքի հետեւանքով:

- Բայց նաեւ գիտեք, որ առաջիկա վիրահատությունից հետո՞ նման բան կլինի:
- Չենք կարող ասել, չգիտեմ ինչ արդյունքներ կլինեն վիրահատությունից հետո:

- Այսինքն, այն տեղեկությունները սխա՞լ են, ճիշտ չե՞ն մեկնաբանվել Ձեր խոսքերը, երբ ասվում էր, որ Պավել Մանուկյանի ոտքը 6 սմ-ով կկարճանա առաջիկա վիրահատությունից հետո:
- Ոչ թե կկարճանա, ես ասել եմ` կարճ է: Այդպիսի տվյալ ունեմ, ես չգիտեմ, մոտավորապես, այդպիսի տվյալ ունեմ:

- Մոտավորապես, 6 սմ-ո՞վ է կարճ:
- Դե գիտե՞ք, ես հիմա շատ հստակ չեմ կարող այդ հարցերին պատասխանել:

- Տիկին Պետրոսյան, դուք կարծում եք, որ դատապարտյալների հիվանդանոցում համապատասխան մասնագետներ ու պայմաններ չկա՞ն վիրահատությունն այնտեղ անցկացնելու համար:
- Ոչ, համապատասխան մասնագետներ չկան, քանի որ իրենք գալիս են «Էրեբունի» հիվանդանոցից:

- Այդ դեպքում, ինչո՞վ են պատճառաբանում Պավլիկ Մանուկյանին չտեղափոխելը:
- Ասում են` թող պառկի այստեղ, «Էրեբունուց» կգան: Պատճառաբանություն չկա, քանի որ ինքը կալանավորված է ու ասում են` պայմանները նորմալ են: Սենյակը, ասենք, նորմալ է, դրանով բավարարվում են, բայց չէ՞ որ պետք է վիրահատել:
Վիրակապարաններն առանձին են լինում: Պավլիկ Մանուկյանին վիրակապ են անում այն նույն սենյակում, որտեղ ինքն է գտնվում: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր