Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն, իսկ եթե հանկարծ....          ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ       Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի բանակի թվաքանակը մեծացվում է ՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում    

30 նոյ 2019 10:18

Բացառիկ մանրամասներ.Ո՞վ և ինչո՞ւ է պարանը տվել զինվորին կախվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հասել օրերս Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի կախվելու առնչությամբ հարուցված քրգործից: Հիշեցնենք` զինվորին նոյեմբերի 26-ի առավոտյան էին պարանով ծառից կախված գտել:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պարանը, որով նա կախվել է, զորամասին չի պատկանել, առհասարակ զորամասում այդպիսի պարան չի եղել: Քննությունը պարզել է, որ զինվորին այդ պարանը տվել են, և իրավապահները տվողին գտել ու հարցաքննել են:
«Ժողովուրդ» օրաթերթին էլ հայտնի է պարանը տվողի ինքնությունը, բայց որքան էլ արտառոց է, թե ում ձեռամբ է պարանը հասել նրան, այնուամենայնիվ, նախաքննությանը չվնասելու նպատակով անունը չենք հրապարակում: Քրգործի շրջանակներում 30 հոգի՝ ներառյալ զորամասի զինծառայողներն ու հրամկազմը, հարցաքննվել են: Բոլորը միաբերան պնդել են, որ Վահանը հարգված, մաքուր զինվոր է եղել և զորամասում որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Վահանի բոլոր հարազատներին չէ, որ իրավապահները հարցաքննել են, դա կանեն, երբ նրա հուղարկավորությունից մի քիչ ժամանակ անցնի»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր