20:04 - Տեսանյութ նվիրված Եվրոպական սոցիալական խարտիային         18:18 - Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ      17:07 - Բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով Թրամփին ու Էրդողանին․ The Guardian    

03 դեկ 2019 16:47

Քաղցկեղի հազվագյուտ տեսակ. Տղամարդը հիմա առանց քթի է մնացել

Անգլիական Էքսեթեր քաղաքից (Դեւոնշիր կոմսություն) 51-ամյա Սթիվեն Ուայթը կարծում էր, թե իր մոտ հարբուխ է եւ մրսածություն, սակայն պարզվել է, որ նրա մոտ քթի խոռոչի եւ մերձքթային ծոցերի քաղցկեղ կար: Տղամարդը հիմա առանց քթի է մնացել:
Daily Star պարբերականը հայտնում է, Սթիվենին որոշ ժամանակ անհանգհստացրել են հարբուխը եւ քթից արնահոսությունները, բայց նա այս ամենը մրսածությանն էր վերագրում: Երբ հասկացել է, որ չափից ավելի երկար չի առողջանում, որոշել է բժշկի դիմել: Նրան ուղարկել ՄՌՏ անցնելու, որով հայտնաբերվել է քթի խոռոչի եւ մերձքթային ծոցերի քաղցկեղը: Ուռուցքը «կերել» էր նրա քթի ծայրը եւ տարածվել դեպի փոքր ուղեղ:
Բժիշկները խոստովանել են, որ նախկինում երբեք չեն տեսել ուռուցքային հիվանդության նման տեսակ: Պացիենտին փրկելու համար, նրանք ստիպված էին պացիենտի քիթն ամբողջությամբ հեռացնել, իսկ դրա հետ միասին նաեւ ատամները, քիմքը եւ լնդերը: Բժիշկները պարզաբանել են, որ ճառագայթային թերապիան, միեւնույն է, ատամի էմալը քայքայելու էր:
Սթիվենի խոսքով՝ ինքը հեկեկում էր, երբ վիրահատությունից հետո իրեն առաջին անգամ հայելում է տեսել: Վիրահատությունից հետո նա չէր կարողանում նաեւ նորմալ խոսել: Սթիվենը վախենում է փողոց դուրս գալ, քանի որ անցորդները նրան տեսնելիս ճանապարհի մյուս կողմն են անցնում: Դրանից բացի, քիթ չունենալու պատճառով նա չի կարող ակնոց դնել եւ վատ է տեսնում: Նա 2015 թվականից պրոթեզի է սպասում, բայց բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում այն ձեռք բերել:
Սթիվենը ենթարկվել է տեսողության շտկման վիրահատության, որի համար 3 հազար ֆունտ է ծախսել, քանի որ պետական ապահովագրությամբ բուժվելու իրավունք չունի: Տղամարդը 3 երեխա ունի եւ 8 թոռ: Սթիվենի ընտանիքը փորձում է նրան օգնելու համար փող հավաքել քրաուդֆանդինգային պլատֆորմում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր