«Իր գործողությունների հետ ես կապ չունեմ». Բարսեղ Բեգլարյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին.«Ժողովուրդ»

Ըստ ՀՔԾ-ի` գյուղտնտեսություններին տրամադրվող դիզվառելիքի բաշխման ապօրինի սխեմա է գործել. ցածր գին առաջարկող ընկերությանը մերժել են` գոհացնելով բարձր գին առաջարկող Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը:
Բ. Բեգլարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել է. «Ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը, բայց իմ խորին համոզմամբ` Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում: Առաջին անգամ եմ նման բան լսում: Այո, Ֆլեշ ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի` կապ ունենալու մասին չգիտեմ: Մենք Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ ենք եւ դա երբեք չենք թաքցրել, իսկ իր գործողությունների հետ ես կապ չունեմ, տեղյակ չեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում