17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

17 օգոս 2016 12:25

Միհրան Հարությունյանը սթրեսի մեջ է գցել ողջ Ադրբեջանը

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երեկ, Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ. քաշային կարգում կայացած մրցելույթները դեռ շատ երկար կքննարկվեն...Եզրափակչում ՄԵՐ՝Միհրան Հարությունյանին միտումնավոր պարտության մատնելը ևս մեկ անգամ ապացուցեց,որ "կաշառքը" բավական խորը բուն է դրել նաև Օլիմպիական խաղերում և այն ինչ ժամանակին ընդամենը ամենաուժեղների մրցաշար էր,հիմա տարրական քաղաքականություն է և ԲԻԶՆԵՍ...

Սակայն ինձ ավելի հետաքրքրեց մեր արևելյան հարևանների՝ադրբեջանցիների արձագանքը նույն քաշային կագում կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանի կողմից ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4:1 հաշվով պարտության մատնելը...Ադրբեջանում դա համազգային սոգո պատճառ է դարձել...Համացանցի ադրբեջանական տիրույթում Չունաևը ենթարկվել է ամենավերջին վիրավորանքների և անեծքների...Գործը հասել էր նրան,որ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը Չունաևի անունից մեկնաբանություն էր տարածել,որտեղ վերջինս ներողություն է խնդրում իր համերկրացիներից ԹՇՆԱՄՈՒՆ՝ՀԱՅԵՐԻՍ պարտվելու համար...Սակայն Չունաևին օստրակիզմի ենթարկելը այն աստիճանի է հասել,որ նրան պաշտպանելու համար գործի են անցել նախկին օլիմպիական չեմպիոններ Նամիկ Աբդուլաևը և Ֆարիդ Մանսուրովը,որոնք նույնիսկ նկարվել են ՀԱՅԻՆ պարտված ազերի մարզիկի հետ՝փորձելով վերջինիս պաշտպանել համերկրացիներից...

Միհրան Հարությունյանը մրցավարների կողմնապահության պատճառով չդարձավ օլիմպիական չեմպիոն,սակայն նա դարձավ ադրբեջանցիների սթրեսի մեջ գցող այն մարզիկը,որը ստիպեց Իլհամ Ալիևին և նրա մանկլավկիկներին մոռանալ Արթուր Ալեքսանյանի օլիմպիական ՈՍԿԵ մեդալը՝մի բան որից ազդրբեջանցիները չունեն մինչև հիմա և հուսով եմ չեն էլ ունենա...
Կեցցե՛ս Միհրան,որ օլիմպիական արծաթե մեդալդ ՍԳՈ պատճառ է դարձել ադրբեջանցիների համար...

Հայատյացությունը Ադրբեջանում այն աստիճանի է հասել,որ ակ և կարա կոյունլուները կարող են մոռանալ իրենց "հերոսների" սխրագործությունները,եթե վերջիններս մի ժամանակ անց պարտություն են կրում հայերից...
Հետաքրքիր է....Տեսնես ինչու՞ այդպես չեն ատում Իլհամի հորը՝Հեյդարին,որի կառավարման տարիներին հայերը ազատագրեցին Արցախը շրջապատող անվտանգության գոտին և պարտադրեցին Հեյդարին զինադադար աղերսել...Ինչ կարելի է Ալիևներին,չի կարելի հասարակ ազերիներին...

Հ.Գ.Համապետական սուգն Ադրբեջանում թափ է առնում...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր