20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

17 օգոս 2016 13:13

Ժիրայր Սեֆիլյանի կոչը «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին

Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին.

«Ողջունում եմ ազգային-ազատագրական շարժման գործողությունները համակարգելու նպատակով «Սասնա Ծռեր» քաղաքական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը:
Որպես առաջին ուղերձ՝ «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին կոչ եմ անում առաջիկա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն դարձնել Արցախի հարցի հետ կապված զարգացումներին:

Մասնավորապես՝ մենք պետք է շատ զգոն և լայնախոհ կերպով վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին և դրանք դիտարկելիս նկատի ունենանք, որ

1.1988-ին մեր ժողովուրդը ոտքի է կանգնել Արցախը Հայաստանին վերամիացնելու նպատակով և պայքարի ու արյան գնով դե ֆակտո ազատագրել է Արցախի տարածքի մի զգալի մասը,

2. քանի դեռ մեր պետությունը գաղութային կախում ունի Ռուսաստանից, Արցախի ճանաչումը կարող է նրան լրացուցիչ հնարավորություն տալ ազատագրված տարածքների և հայության կենսական շահերի հաշվին տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և, ի վերջո՝ մեզ ռուսական ծայրագավառի վերածելու համար:

Այդ պատճառով Արցախի ճանաչումը կարող է ընդունելի լինել, եթե այն.
1. ծառայում է որպես Արցախն իր սահմանադրական տարածքով ՀՀ-ին դե յուրե միացնելու ճանապարհի միջանկյալ քայլ,
2. տեղի է ունենում Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը ազգային կառավարությամբ փոխարինելուց և իրական ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո:

«Վարդաշեն» ՔԿՀ
16 օգոստոսի, 2016

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր