18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ         17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին      16:55 - Հունվարի 24-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ    

09 դեկ 2019 16:18

«Սուրբ Գրիգոր Լուսավորչի» բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը:



Սուրբ Գրիգոր Լուսավորիչ է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով: Մոր պատմելով նրա որդին` Կարենը, բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը: Նրան անմիջապես բերել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Պարզվել է երեխայի մոտ եղել է ասֆիքսիա ( շնչահեղձություն), լարինգոսպազմ (ձայնալարերի սպազմ), գիտակցության կորուստ, սրտի կանգ: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի և բուժանձնակազմի ջանքերով հաջողվել է փրկել երեխայի կյանքը: Ձեռնարկվել են սիրտթոքային վերակենդանացման միջոցառումներ, շնչափողի ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառության ապարատ: Սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է մանկական բժշկական հաստատություն:

Նկարը վերցված է ինտերնետից»,- գրված է էջում:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր