17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

17 օգոս 2016 14:30

Այցելություն` Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին այցելել են Հայաստանից քաղաքացիական անձին, որին ձերբակալել են Ադրբեջանի Նախիջեւայի Ինքնավար հանրապետությունում: Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ի երւանյան պատվիրակությունը:

Այցի ընթացքում քաղաքացուն հայտնել են Կարմիր Խաչի միջոցով հարազատներին նամակ փոխանցելու հնարավորության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Արարատի մարզի Այգեպատ գյուղի 61-ամյա բնակիչ Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանն ու հայտնվել ադրբեջանական տարածքում: Որոշ տվյալներով՝ Աղեկյանը Նախիջեւանի Ինքնավար հանրապետությունում է: Տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, նախկինում հաճախ է կորել տնից: Այս անգամ Աղեկյանը տնից դուրս է եկել մեկ շաբաթ առաջ եւ չի վերադարձել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր