17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

17 օգոս 2016 14:40

Դուք ուժեղ եք, մենք` բոլորս միասին, անպարտ ենք. Արթուր Աբրահամ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին և հայ օլիմպիականներին` ցուցադրած հիանալի արդյունքների համար.

Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին` փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար:

Շնորհավորում եմ նաև Ռիո – 2016-ի մեր մյուս հաղթանակած մարզիկներին` Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին:
Հարգանքներս ձեզ, տղանե’ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք, մենք` բոլորս միասին, անպարտ ենք:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր