17:06 - Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. քաղաքապետարան         16:45 - Տեսանյութ.Ռուսաստանից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր      16:24 - Ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե...    

18 դեկ 2019 11:55

«Հիսուսը».8-ամյա աղջկա քրտինքն ու արցունքները արնոտ են

Հնդկաստանի Տրիփուրա նահանգից 8-ամյա Չվնգսասա Դեբարմայի քրտինքն ու արցունքները արնոտ են դարձել հազվագյուտ հիվանդության պատճառով: Նրա շրջապատի մի քանի մարդիկ դրա պատճառով նրան սկսել են «Հիսուս» անվանել, քանի որ Աստվածաշնչում նկարագրված է, թե նա ինչպես էր Գեթսեմանի այգում աղոթելիս արնոտ քրտնում:
The Sun պարբերականը հայտնում է, որ աղջկա մոտ արտառոց ախտանիշներն առաջին անգամ ի հայտ են եկել ապրիլին: Այդ ժամանակից ի վեր նրա ականջներից եւ քթից պարբերաբար արյուն է հոսում, ինչպես նաեւ թեւատակերին, դեմքին, ձեռքերին եւ ոտքերին արնոտ քրտինք է հայտնվում:
Աղջկան հետազոտելով՝ բժիշկները նրա մոտ հազվագյուտ հիվանդություն են կասկածել՝ հեմատոհիդրոզ: Սակայն ստույգ ախտորոշում կատարելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ: Բժիշկները դեղեր են նշանակել, եւ մի քանի օր հետո նրա վիճակը լավացել է:
Բայց դրանից կարճ ժամանակ անց նրա մարմինը կրկին սկսել է արնահոսել. այս անգամ արյուն է հոսել շուրթերից, լեզվից, ճակատից, գլխից, աչքերից, ոտքերի մատներից, ականջներից, ձեռքերի դաստակներից եւ մատների ծայրերից: Աղջկա ինքնազգացողությունը նույնպես վատթարացել է, սկսվել են կրծքավանդակում ցավեր:
Այդ ժամանակից սկսած նրան ընդունել են նահանգի տարբեր հիվանդանոցների մի քանի մասնագետներ, սակայն նրանցից ոչ մեկն առայժմ չի կարողանում աղջկան օգնել:
Հեմատոհիդրոզը հազվադեպ վիճակ է, որի դեպքում պացիենտը մաշկի միջոցով արնահոսում է: Արնահոսությունը սովորաբար դադարում է ինքնաբերաբար: Այն վտանգավոր չէ, չնայած կարող է բերել ջրազրկման եւ անհարմարավետության: Այս հիվանդությունն ախտահարում է 10 միլիոն մարդուց մեկին, եւ քանի որ այդքան հազվադեպ է, բժիշկները մինչեւ հիմա չգիտեն հիվանդության զարգացման ստույգ պատճառները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր