Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

17 օգոս 2016 19:20

Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները Վիվառոն համարելու է հաղթած

Ռիոյի Օլիմպիական խաղերում երեկ բոլորս ականատես եղանք, թե ինչպես մրցավարական կողմնակալության պատճառով ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակը շնորհվեց սերբ Դավոր Շտեֆանեկին, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը ստացավ միայն արծաթե մեդալ:

Վիվառո ընկերությունը, ողջ հայ ազգի նման Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող և Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաև բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի՝ չեմպիոն դառնալու վրա: Ուստի, Միհրանի հաղթանակի վրա խաղադրույք կատարած «Վիվառո» ընկերության մի քանի հազար օգտատերերը կստանան իրենց շահումները՝ թե՛ օրդինար, թե՛ էքսպրես տեսակի տոմսերում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր