17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

18 օգոս 2016 10:40

Կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտնվել Է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պարզվում Է՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանի համաձայն՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանը, որը ունեցել Է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմակերպական– տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, հիմա ամբաստանյալի կարգավիճակում Է։
 
«Ժողովուրդ»–ը պարզեց, որ 2016 թվականի մայիսի 12-ին Արաբկիր և Քանաքեռ– Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նոր քրեական գործ Է ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանի նկատմամբ գործ Է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։
 
Թե կոնկրետ ինչ Է արել Գուրգեն Պողոսյանը, «Ժողովուրդ»–ին չհաջողվեց դետալներով պարզել։ Միայն հայտնի Է, որ այս գործով դատավոր Է նշանակվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։
 
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը ընտրվել Է քաղաքից չբացակայելու  մասին  ստորագրությունը»,–գրում է թերթը։
 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր