17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

18 օգոս 2016 11:45

Անօրինական զենք պահելու և գողություններ կատարելու կասկածները հաստատվեցին

Օգոստոսի 17-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու և զենք պահելու ու կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արա Կ.-ին:
Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի օդամղիչ ատրճանակ:

Արա Կ.-ն բացատրություն է տվել, որ ատրճանակը գտել է «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից զբոսայգու թփերի տակից, նաև հայտնել է, որ հունիս ամսից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է 5 գողություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր