25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

14 հուն 2020 15:10

Հազվագյուտ և անբուժելի հիվանդություն՝ տղայի մաշկը նման է օձի թեփուկների

Հնդկաստանից 10-ամյա Ջագանաթը հազվագյուտ հիվանդությամբ է տառապում, որի պատճառով նրա մաշկը նման է օձի թեփուկների: Հարեւանները նրան նույնիսկ «օձ մարդ» են անվանել:
The Daily Mail-ը հայտնում է, տղայի մաշկն այսպիսին է դարձել վաղ տարիքից, իսկ խնդրի պատճառը լամելյար իխտիոզն է՝ հազվագյուտ եւ անբուժելի հիվանդություն, որի դեպքում օրգանիզմը չի կարողանում արագ ազատվել հին բջիջներից: Տղան ստիպված է ժամը մեկ լոգանք ընդունել եւ մշտապես մաշկը խոնավեցնել հատուկ քսուքներով: Սա օգնում է մաշկի ճաքճքում թույլ չտալու համար, որն ուժեղ ցավ է առաջացում:
Մաշկը Ջագանաթի մարմինն այնքան ուժեղ է ձգում, որ քայլելն անգամ ցավ է պատճառում: Նա ստիպված է օգտագործել տեղաշարժը հեշտացնող հատուկ ձեռնափայտ: Նրա ֆերմեր հայրը միջոցներ չունի լիարժեք բուժման համար, որը երեխայի վիճակը զգալիորեն կթեթեւացներ: Տղամարդն անգամ որդուն հիվանդանոց տանելու փող չունի:

Լամելյար իխտիոզն ախտորոշվում է 200 հազար մարդուց մեկի մոտ, այս պահին հայտնի է այս հիվանդության ավելի քան 20 տեսակի մասին: Դրա պատճառը գենետիկ արատն է, որը մարդու մաշկի վերականգնման արագությունը կա՛մ մեծացնում է, կա՛մ դանդաղեցնում: Երկու դեպքում էլ մաշկը ծածկվում է ձկան թեփուկներին շատ նման ինչ-որ բանով: Ներկայումս հիվանդությունն անբուժելի է համարվում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր