Սյունիքի այլընտրանքային ճանապարհը ադրբեջանցիների դիտարկման ներքո, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի          Վարձատրության դիմաց անցել են թշնամու կողմը, թշնամուն են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ,քրգործն ուղարկվել է դատախազին       Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում,2,5 տարեկան երեխա է մահացել    

29 հուն 2020 15:14

Ոչ մի պարագայում Իրանի ժողովուրդն այդպիսի նվաստացման չի գնա. Իրան-ԱՄՆ բանակցություններն անհնար են

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանը ոչ մի պայմանով բանակցություններ չի վարի Միացյալ Նահանգների հետ: Այս մասին  հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ռազմական խորհրդական Հոսեին Դեհղանը: Այս մասին գրում է regionmonitor-ը։
«Ոչ մի պարագայում Իրանի ժողովուրդն այդպիսի նվաստացման չի գնա: Այդ ժողովուրդը բանակցություններ չի վարի նրա հետ, որը կարգադրել է սպանել պաշտոնական այցով այլ երկիր մեկնած պաշտոնական անձի»,- ասել է նա:
Զինվորական խորհրդականի արձագանքը պայմանավորված է Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությամբ, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները հնարավոր են:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր